Երգչուհի Ալլա Պուգաչովան և հեռուստահաղորդավար և պարոդիստ Մաքսիմ Գալկինն ապրում են Իսրայելում՝ էլիտար առանձնատանը, որը գտնվում է այսպես կոչված իսրայելական Ռուբլյովկայում։
Վիլլայի արժեքը, որը Iz.ru-ի նկարահանող խմբին հաջողվել է ֆիքսել ուղղաթիռից, կազմում է առնվազն 6 միլիոն դոլար։
Ըստ Iz.ru-ի՝ վիլլան պատկանում է Գալկինի գործարար եղբորը, ով համագործակցում է Ռուսաստանի ուժային կառույցների հետ, ուստի առանձնատունը հավանաբար հնարավոր է եղել ձեռք բերել Ազգային գվարդիայի, Դաշնային քրեակատարողական ծառայության և «Ռոստեկ»-ի կառույցների սարքավորումների մատակարարումների միջոցներով։
Մայիսի 17-ին Պուգաչովան հայտարարել էր, որ աշնանը կվերադառնա Ռուսաստան։ Նա բացատրել էր, որ սեպտեմբերի 1-ին երեխաները պետք է գնան դպրոց, իսկ այժմ նրանք առցանց են սովորում։