Լույս աշխարհ է եկել Քրիս Փրաթի և Քեթրին Շվարցենեգերի երկրորդ երեխան

Լույս աշխարհ է եկել «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմի աստղ Քրիս Փրաթի և դերասան Առնոլդ Շվարցնեդերի դստեր՝ Քեթրին Շվարցենեգերի երկրորդ երեխան։

«Գալակտիկայի պահապանների» դերասանը և նրա գրող կինը կիրակի գիշերը Instagram-ի իրենց էջերում հայտնել են, որ շաբաթ օրը աղջիկ են ունեցել:

«Մենք այնքան ոգևորված ենք հայտնելու մեր երկրորդ դստեր՝ Էլոիզա Քրիստինա Շվարցենեգեր Փրեթի ծննդյան մասին: Մաման և փոքրիկի փոքրիկն իրենց լավ են զգում»,- ասվում է հաղորդագրության մեջ: