Բիլլի Այլիշը բացահայտել է` ինչպես է ապրում Տուրետի համախտանիշով

Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հարցազրույց է տվել Netflix-ին, որի ընթացքում պատմել է, թե ինչպես է ապրում Տուրետի համախտանիշով։

Երգչուհու խոսքով՝ այս խանգարումն իր մոտ ախտորոշվել է 11 տարեկանում։ Մանուկ հասակում նա շատ էր հոգնում նյարդային տիկերից, բայց հետո վարժվել է դրանց։

«Մարդկանց ամենատարածված արձագանքն այն է, որ նրանք ծիծաղում են՝ մտածելով, որ ես փորձում եմ զվարճալի լինել: Եվ ես միշտ աներևակայելիորեն զայրանում եմ դրանից»,- ասել է Այլիշը:

Կատարողի պնդմամբ՝ այս խանգարումով շատերն են տառապում, թեև դրսից դա միշտ չէ, որ հնարավոր է հասկանալ։ Շատ հայտնիներ ունեն նման հիվանդություն, սակայն Այլիշը նրանց անունները չի տվել։ Նա հավելել է, որ սիրում է քննարկել այս թեման, բայց միևնույն ժամանակ ամաչում է, երբ խոսակցությունն իրեն է առնչվում։