Բուզովան առաջարկել է Հայաստանի կողմից մասնակցել «Եվրատեսիլ»-ին՝ զարմացնելով Կիրկորովին (տեսանյութ)

Երգչուհի, իրապատում շոուի աստղ, դերասանուհի Օլգա Բուզովան Voice ամսագրի շնորհանդեսին (նախկին Cosmopolitan ամսագիրը) հայտարարել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ցանկության մասին։

Քանի որ Ռուսաստանն այժմ դուրս է մնացել մրցույթին մասնակցելու հավակնորդներից, Բուզովան առաջարկել է գնալ «Եվրատեսիլ» և այնտեղ ներկայացնել Հայաստանը։

Լսելով Հայաստան տարբերակը՝ Բուզովայի կողքին կանգնած երգիչ Ֆիլիպ Կիրկորովը զարմացել է ու արագ առաջարկել մեկ այլ երկիր՝ Սան Մարինոն: