Հայտնի դիմահարդար, բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում հայտնել է, որ քիչ բան է փոխվել ամուսնուց բաժանվելուց հետո։
Պատասխանելով հետևորդներից մեկի հարցին, թե ինչպես է համակերպվել առանց ամուսնու ապրելուն` դիմահարդարը նշել է, որ որդին` Գասպարը, «փոխհատուցում է ամեն ինչ»:
Գոհարի խոսքով` ամեն ինչ հրաշալի է. «Քիչ բան է փոխվել»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Գոհարը բազմաթիվ անգամներ պատմել է, որ նախկին սիրելին՝ Սերգեյ Գրիգորյանցը, շատ է նեղացրել իրեն, մասնավորապես անտարբերությամբ և բարդ շրջանում աջակցության բացակայությամբ։ Ավետիսյանի շատ երկրպագուներ հույս ունեին, որ զույգը կրկին կվերամիավորվի։ Սակայն երկրպագուների հետ զրույցում Սերգեյը հերքել է դա՝ հայտարարելով, որ բացարձակապես չի ցանկանում վերադարձնել որդու մորը։ Նրա կարծիքով՝ դրա համար լուրջ պատճառներ կան։