Քայլի և Քենդալ Ջեններների հայրը պատմել է՝ ինչու է Քիմ Քարդաշյանը ամուսնալուծվել

Հոլիվուդյան ամենաոճային  և ամենասիրելի զույգերից մեկը՝ Քիմն ու Քանյեն, այս տարի պաշտոնապես ամուսնալուծվեցին, և մինչդեռ բոլորին շատ հետաքրքիր էր նրանց ամուսնալուծության պատճառը՝ Քիմն ու Քանյեն չէին շտապում հայտնել պատճառը։

Ինչևէ Քեյթլին Ջենները՝ նախկինում Բրյուսը, պատմել է հիմնական պատճառը նրանց ամուսնալուծության։

«Քանյեն լավ մարդ է և լավ տղա․ ես իսկապես նրան սիրում եմ, սակայն նա շատ բարդ մարդ է և Քիմին շատ բարդ է եղել նրա հետ հարաբերությունների մեջ լինել, ինձ դուր է գալիս Փիթը՝ Քիմի նոր ընկերը, մեզ հերիք են ռեփերները․ մեր ընտանիքին ավելի շատ կոմիկներ են հարկավոր»,- անկեղծացել է Քեյթլինը։

Հիշեցնենք, որ Քեյթլին Ջենները նույն ինքը Բրյուսը, հանդիսանում է Քենդալ Ջենների և Քայլի Ջենների հայրը, ով տարիներ առաջ փոխել է սեռը։