DC Films-ի գործադիր տնօրեն Ուոլթեր Համադան հաստատել է, որ մտադիր է փոխարինել դերասանուհի Էմբեր Հերդին «Ակվամենը և կորուսյալ թագավորությունը» կինոկոմիքսում: Այդ մասին դերասանուհին խոսել էր մայիսի 17-ին նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատավարության ժամանակ:
DC կինոստուդիայում դժգոհ են եղել դերասանուհու շուրջ բարձրացած սկանդալից: Սակայն Համադան պարզաբանել է, որ փոխարինող փնտրելու հիմնական պատճառը գլխավոր դերակատար Ջեյսոն Մոմոայի հետ անհրաժեշտ փոխըմբռնման բացակայությունն է։