«Բժշկի դիմելու ժամանակն է». Բրիթնի Սփիրսի պարերն անհանգստացրել են երկրպագուներին

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը հրապարակել է հերթական հոլովակը բաց հագուստով և կրկին անհանգստացրել երկրպագուներին։ Համապատասխան մեկնաբանությունները հայտնվել են նրա Instagram-յան էջում։

40-ամյա փոփ երգչուհին տեսանյութ է հրապարակել, որում պարում է դեղին կրոպ տոպով և ցածր գոտկատեղով մինի շորտերով։ Տեղադրված կադրերում նա ցուցադրում է տարբեր պարային շարժումներ:

«Կարծում էի, որ մազերս թույն տեսք ունեն»,- գրել է նա հրապարակմանը կից և հավելել, որ հոլովակը նկարահանվել է մի քանի ամիս առաջ։ Բրիթնիի հրապարկումը 15 ժամում հավաքել է 389 հազար հավանում։

Հետևորդները մտահոգվել են Սփիրսի տեսանյութով, որը տեղադրվել է վիժման մասին հայտարարությունից երկու շաբաթ անց։ «Բրիթ, մենք կցանկանայինք քեզ ավելի շատ հագուստով տեսնել: Միգուցե մեզ ցույց տաս ձեր տունը կամ ձեր սիրած ուտելիքը, բայց ոչ սա, խնդրում եմ», «Ամեն տեսանյութում ցած է քաշում իր շալվարը, հատակը կեղտոտ է, և պնդում է, որ հղի է… նա օգնության կարիք ունի», «Ես ուզում եմ, որ մարդիկ դադարեն լռել այս խելագարության առաջ։ Ես բժիշկ չեմ, բայց քո բոլոր հրապարակումները ցույց են տալիս, որ դու տառապում ես երկբևեռ խանգարմամբ», «Որևէ մեկդ ասեք նրան, որ բժշկի դիմելու ժամանակն է»,- մեկնաբանել են նրանք։