50-ից հետո էլ սերը չի մարում․ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը՝ ռոմանտիկ ընթրիքին

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը շարունակում են մնալ լավագույն ռոմանտիկ զույգը Հոլիվուդում։ Քանի որ զույգը չի թաքցնում իր զգացմունքները հանրությունից, պապարացիները շտապում  են մշտապես գտնել և հրապարակել նոր կադրեր գեղեցիկ զույգից։

Նախօրեին Բենն ու Ջենիֆերը ժամանել են Բեվերլի Հիլզի ռեստորան ռոմանտիկ ընթրիքի։

Կիպ հանդերձանքն ընդգծել է երգչուհու շքեղ մարմնի բոլոր նրբությունները. Ջենիֆերը զգեստը կրել է գոտիով, որպեսզի ընդգծի գոտկատեղը: Որպես կոշիկ աստղն ընտրել է թափանցիկ վերնամասով բարձրակրունկ սանդալներ։