Աստղագուշակ մայիսի 29-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արժե հանդիպել ընկերներին. նրանք ձեզ հետ կկիսվեն լավ նորություններով ու անպայման ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Օրը բարենպաստ կլինի նաև սիրային ժամադրության համար. այն սպասվածից լավ կանցնի: Անսպասելի նվերներն ու ուշադրության նշանները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Գործնական հոտառությունը հուսախաբ չի անի: Գումարին և ունեցվածքին վերաբերող այսօր ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Օրվա երկրորդ կեսին աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Շուտով դրանք կկարողանաք քննարկել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չարժե հույս դնել հեշտ հաջողությունների վրա, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Եթե այդ հատվածի համար լուրջ գործեր եք ծրագրել, դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, չեք հրաժարվի մտածածից ու կհասնեք ձեր ուզածին: Դրանում կօգնեն մտերիմները. նրանց աջակցությունը ձեզ համար կարևոր կլինի:

Օրը հարմար կլինի ընտանեկան ունեցվածքի և ընդհանուր գումարի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք մյուսներին թույլ չեք տա դրանց թեթևամտորեն վերաբերվել, հրաշալի լուծում կգտնեք, որը բոլորը ըստ արժանվույն կգնահատեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խուսափեք վեճերից: Դուք շատ հարցերում ճիշտ կլինեք, բայց չարժե ուժերն ու էներգիան վատնել ձեզ հետ չհամաձայնողներին ու կասկածողներին համոզելու վրա: Արեք այն, ինչ մտածել եք. շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ միակ ճիշտ ուղին եք ընտրել:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուղևորությունների և հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար: Երկրորդին պիտի կենտրոնանաք տնային գործերի, կենցաղային խնդիրները լուծելու վրա: Չի բացառվում՝ անսպասելի ծախսերի կարիք լինի: Սակայն խոսքը հազիվ թե խոշոր գումարի մասին լինի, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը: Հենց դրա շնորհիվ էլ ճիշտ որոշումներ կընդունեք, կկարողանաք խուսափել ավելորդ շտապողականությունից ու զուր հուզումներից: Ձեր աջակցությունը կարող է մտերիմներից մեկին պետք գալ: Չի բացառվում՝ պետք լինի հետաձգել սեփական գործերը բարդ իրավիճակում հայտնված մարդուն օգնության հասնելու համար:

Հավանական են կարևոր գործի հետ կապված հաճելի լուրեր: Դուք կհասկանաք, թե ինչով է պետք զբաղվել մոտ ժամանակներս և որոշակիություն կմտցնեք հեռու ապագայի հետ կապված ծրագրերում: Այդ ամենը թույլ կտա ձեզ ավելի ինքնավստահ զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեռքերը ծալած մի նստեք: Այսօր դուք կկարողանաք շատ բանի հասնել, եթե հենց առավոտվանից ստանձնեք կարևոր գործերն ու ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնեք: Օրվա առաջին կեսին կարող են մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնություններ առաջանալ, բայց թեժ վեճեր չեն լինի, իսկ փոխզիջումային տարբերակ արագ կգտնվի:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: Այդ հատվածը բարենպաստ կլինի և՛ նոր ծանոթությունների, և՛ այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Որոշ Առյուծներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շատ բան կհասցնեք, եթե մենակ չգործեք: Այսօր շատերը պատրաստ կլինեն ձեզ օգնություն առաջարկել, իսկ ինտուիցիան կօգնի հուսալի համախոհներ գտնել: Վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչը նախկինում չեք նկատել, կսկսեք ավելի լավ հասկանալ շրջապատողներին:

Հավանական են լավ նորություններ, հաճելի լուրեր այն մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ծրագրերը քննարկելու համար. ձեզ կհուշեն՝ ինչպես ավելի հեշտ կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, կկենտրոնանաք կարևոր գործերի վրա և դրանցում հաջողության կհասնեք: Կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսածը, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Դուք կաշխատեք ոչ մեկի աջակցության խնդրանքը չմերժել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործումը բոլորին օգուտ կտա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության ու մի մարդու հետ հանդիպելու համար, որի հանդեպ վաղուց անտարբեր չեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի լուրջ հարցերը լուծելու համար: Ձեր աչքից ոչինչ չի վրիպի, դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ամեն քայլը կմտածեք: Շատ Կարիճների այսօր պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները նույնիսկ մանրուքներում սխալներ չեն անի:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Բայց դուք կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու ձևը, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսը արժե հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով այն մարդկանց հետ շփումներից, որոնք հաճախ են հանում ձեզ հավասարակշռությունից ու ստիպում են անհանգստանալ: Այդ հատվածը հարմար կլինի ուսման և ստեղծագործելու, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս նոր բան իմանալ:

Ավելի ուշ կարևոր գործերի, լուրջ զրույցների, վճռական գործողությունների համար բարենպաստ շրջան կգա: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք կկարողանաք սպասվածից ավելիին հասնել: Հավանական են դրամական մուտքեր ու անսպասելի նվերներ: Օրվա երկրորդ կեսին կնքած գործարքները շահավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ցանկացած կարևոր հանդիպում արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք այն ամենից, ինչն առաջ բարդ է թվացել, ոչինչ ձեր աչքից չի վրիպի, դուք հաջողությամբ կավարտեք այն, ինչին մեծ ուժեր եք նվիրել: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի նաև ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Այդ հատվածը բավական լարված կլինի հատկապես նրանց համար, ովքեր ուղևորություններ, կարևոր հանդիպումներ ու հասարակական միջոցառումներին մասնակցություն են ծրագրել: Կարևոր կլինի շտապողականությունից խուսափելը, հետևողականորեն գործելն ու պահի ազդեցության տակ որոշումներ չընդունելը:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի նաև գնումների համար. դուք կընտրեք հենց այն, ինչ պետք է ու շատ չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է չշտապեք: Սա այն օրը չէ, երբ կարելի է ոտքի վրա որոշումներ ընդունել, փոխել ծրագրերը, որոշ գաղափարներից հրաժարվել մյուսների համար: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք. դուք անպայման գլուխ կհանեք իրավիճակից ու կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Շատ Ձկների համար օգտակար կլինի ուրիշի փորձը: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի ֆինանսական հարցերին ուշադիր վերաբերվելը: Խոշոր գնումներ անելուց, մեծ գումար ծախսելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: