Մահացել է Depeche Mode-ի համահիմնադիր Էնդի Ֆլեթչերը

60 տարեկանում մահացել է Depeche Mode խմբի համահիմնադիր, անդամ Էնդի Ֆլեթչերը։ Այս մասին ասվում է խմբի թվիթերյան հաղորդագրության մեջ։

«Մենք ցնցված և ճնշող տխրությամբ ենք լցված մեր սիրելի ընկերոջ, ընտանիքի և խմբի անդամի Էնդի Ֆլեթչերի վաղաժամ մահվան կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Երաժիշտը կանգնած է 1980 թվականին Լոնդոնի մերձակայքում գտնվող Բասիլդոն քաղաքում խմբի ստեղծման ակունքներում: