Ռուս էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովային առաջարկել է ելույթ ունենալ Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ներկայացնելու Սան Մարինոն:
Կիրկորովը բազմիցս պատրաստել է երգի մրցույթի մասնակիցների համարները՝ ներառյալ Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի համարները: Նա նշել է, որ Սան Մարինոն երբեք աչքի չի ընկել մրցաշարային աղյուսակում, և Բուզովան կարող է շտկել այդ իրավիճակը, եթե երկիրը նրան ուղարկի մրցույթի: