«BTS»-ը՝ «Գրեմմի»-ի առաջադրված հարավկորեական բոյ-բենդը, կմիանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հաջորդ շաբաթ՝ խոսելու «ասիացիների ինտեգրման և ներկայացուցչության», ինչպես նաև նրանց նկատմամբ ատելության հողի վրա հանցագործության և խտրականության դեմ պայքարի մասին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը հինգշաբթի օրը:
Երաժշտական խմբի այցը Սպիտակ տուն հաջորդ երեքշաբթի կհաջորդի Բայդենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնակից Հարավային Կորեա կատարած այցին: