ABBA-ն 36 տարվա մեջ առաջին անգամ հավաքվել է հանրության առաջ

Շվեդական ABBA խմբի անդամները 36 տարվա ընթացքում առաջին անգամ հանրությանն են հայտնվել։ Ագնետա Ֆելտսկոuգը, Բյորն Ուլվաուսը, Բենի Անդերսոնը, Աննի-Ֆրիդ Լինգստադը հայտնվել են Լոնդոնում ABBA Voyage հոլոգրաֆիկ շոուի պրեմիերային։

kulturomania.ru-ն գրում է, որ 90 րոպեանոց համերգի ծրագրում ընդգրկված էր քառյակի 22 հիթ։ Հանդիսատեսի առջև  արիտիստների փոխարեն հանդես  են եկել 1970-ականների կերպարով նրանց թվային ավատարները։

Համերգներն անցկացվում Լոնդոնի Օլիմպիական այգում կառուցված ABBA Arena-ում:
2022 թվականի գարնանը ABBA-ն նշում է իր 50-ամյակը։ 1974 թվականին խումբը հաղթել է Եվրատեսիլ երգի մրցույթում։