Մոնակոյի արքայադուստրը մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը

Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի կինը՝ արքայադուստր Շարլինը, առաջին անգամ մեկնաբանել է ամուսնալուծության մասին լուրերը, որոնք ի հայտ եկան այն ժամանակ, երբ նա մի քանի ամիս ապրում էր Հարավային Աֆրիկայում առանց ամուսնու: Այս թեմային կինն անդրադարձել է Monaco-Matin թերթին տված հարցազրույցում։

Շարլինը հերքել է տեղեկությունը, թե մտադիր է ամուսնալուծվել Ալբերտից, և ափսոսանք հայտնել, որ մամուլն իրեն թույլ է տալիս նման լուրեր տարածել իրենց ամուսնության մասին։ «Մենք միասին քննարկեցինք այդ վնասակար հոդվածները, և նա ամեն ինչ արեց ինձ և մեր երեխաներին պաշտպանելու համար»,- ասել է արքայադուստրը:

2021 թվականի սեպտեմբերին արքայազն Ալբերտը հայտարաարեց, թե իր և կնոջ միջև տարաձայնություններ չկան: Նա պնդում էր, որ արքայադուստր Շառլինը բացակայում էր Մոնակոյից բժշկական պատճառներով: Արքայադուստր Շառլինը հոսպիտալացվել էր 2021 թվականի մայիսին Հարավային Աֆրիկա կատարած ուղևորության ժամանակ: Արդյունքում ի սկզբանե նախատեսված 10 օրվա փոխարեն այցը տևեց վեց ամիս։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Արքայադուստրը չի կարողացել վերադառնալ օտոլարինգիտ վարակի պատճառով, ինչի պատճառով նրան հակացուցված են օդային ճանապարհորդությունները։ Եվրոպական տաբլոիդները պնդում էին, որ նա իրականում փախել է ամուսնուց և պլանավորում է ընդմիշտ մնալ Հարավային Աֆրիկայում։

2021 թվականի նոյեմբերի 8-ին արքայադուստր Շառլինը թռավ Ֆրանսիա, բայց այդպես էլ չհայտնվեց հանրության առաջ։ Նոյեմբերի 19-ին արքայազն Ալբերտ II-ը հայտարարեց, որ իր կինը գտնվում է Մոնակոյից դուրս գտնվող բժշկական հաստատությունում: Ըստ նրա՝ Շարլինը պատրաստ չէր ո՛չ իր պաշտոնական պարտականությունները կատարելուն, ո՛չ ընդհանրապես կյանքին, այդ թվում՝ ընտանեկան կյանքին: