Աստղակերպի նշաններին ամենաշատը բարկացնող 5 բաները

Աստղագետները պարզել են, որ աստղակերպի յուրաքանչյուր նշան իր որոշակի գրգռիչներն ունի, որոնք պարզապես հանում են նրանց հունից: Ինչ-որ մեկին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, մեկ ուրիշը բարկանում է, երբ իր հետ շրջապատողները չեն համաձայնում, և այսպես շարունակ: Ստորև ներկայացնենք այն 5 բաները, որոնք բարկացնում են նշանների ներկայացուցիչներից յուրաքանչյուրին:

Խոյ

1. Չափից դուրս մեծ հոգատարությունն ու վերահսկողությունը
2. Քննադատությունը
3. Ձանձրալի ու միատոն զբաղմունքները
4. Ձեր հաջողությունների և ձեռքբերումների արհամարհումը
5. Երբ գովում են բոլորին, բայց միայն ոչ ձեզ:

Ցուլ

1. Գումարի բացակայությունը
2. Տանը հարմարավետության բացակայությունը
3. Շտապ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը
4. Երբ ինչ-որ մեկը նկրտումներ է ցուցաբերում ձեր սեփականության հանդեպ
5. Կյանքում անսպասելի փոփոխությունները:

Երկվորյակ

1. Տնային միապաղաղ գործերը
2. Վատատեսությունն ու նախաձեռնող չլինելը
3. Աշխատանքի խիստ գրաֆիկը
4. Միապաղաղությունը
5. Միատոն, ձանձրալի աշխատանքը:

Խեցգետին

1. Մտերիմների հանդեպ անհարգալից վերաբերմունքը
2. Մեծամտությունը, անտակտությունը, կոպտությունը
3. Տեղափոխության փաստն ու դրա հետ կապված գործերը
4. Աշխարհիկ միջոցառումներն ու աղմկոտ երեկույթները
5. Քննադատությունը, բնավորության ու կենսակերպի դատապարտումը:

Առյուծ

1. Վերահսկողությունն ու ենթարկվելու անհրաժեշտությունը
2. Սահմանափակ ու անվճռական մարդիկ
3. Ձանձրալի կյանքը
4. Ձեզ ուրիշների հետ համեմատելը
5. Անելանելիության, անհեռանկարայնության զգացումը:

Կույս 

1. Ավելորդ աղմուկն ու խառնաշփոթը
2. Քննադատությունն ու դատապարտումը
3. Տան թափթփվածությունը
4. Ֆինանսական բնույթի խնդիրները
5. Ծրագրերի խափանումը:

Կշեռք

1. Տնային տնտեսություն վարելու անհրաժեշտությունը
2. Մենակ, ինքնուրույն աշխատանքը
3. Տանը և աշխատավայրում անկարգապահությունը
4. Սկանդալները, կոնֆլիկտներն ու խանդը
5. Տնային գործերով զբաղվելը:

Կարիճ

1. Մարդկանցից ու պայմաններից կախվածությունը
2. Երբ օտար մարդիկ ձեզ կարծիք են պարտադրում
3. Ճշմարտությունը թաքցնելը
4. Ուրիշների՝ ձեր ներքին աշխարհի մեջ խորանալու ավելորդ ցանկությունը
5. Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ ցույց տալ իր գերազանցությունը:

Աղեղնավոր

1. Արտաքինի, բնավորության ու նախասիրության քննադատությունը
2. Միապաղաղ ու ձանձրալի միջավայրում աշխատանքը
3. Ձեր կարծիքն արհամարհելը
4. Վատատես մարդիկ
5. Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեր «դրամապանակը մտնել»:

Այծեղջյուր

1. Դատարկ զրույցները
2. Հասարակական ելույթները
3. Երբ չեն վստահում ու նսեմացնում են ձեր ունակությունները
4. Երբ ինչ-որ մեկը խախտում է կյանքի բնականոն ընթացքը
5. Երբ ստիպված եք կրճատել ծախսերը:

Ջրհոս

1. Հարաբերություններ պարզելը
2. Միապաղաղությունն ու անհամությունը
3. Ծրագրված կյանքը
4. Հայացքները չընդունելը
5. Անընդհատ ուշադրություն պահանջելը

Ձկներ

1. Գռեհկությունն ու կոպտությունը
2. Իրավիճակը, երբ ստիպված եք ուշադրության կենտրոնում լինել
3. Ֆիզիկական աշխատանքով զբաղվելու անհրաժեշտությունը
4. Ինքնուրույն չլինելու և թուլության քննադատությունը
5. Զարգանալու հնարավորությունից զրկելը: