Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը, ովքեր վերջերս են ամուսնացել, կիսվել են տոնակատարության օրը արված նոր լուսանկարներով. ի տարբերություն մյուս կադրերի, որոնք զույգը սկզբում հրապարակել էր սոցիալական ցանցերում, այս նկարները շատ ավելի ինտիմ են թվում:
Հիշեցնենք, որ հարսանիքը, որը, ըստ լուրերի, հովանավորվել է իտալական Dolce & Gabbana նորաձևության տան կողմից, տեղի է ունեցել Պորտոֆինոյում։ Արարողությունը համացանցում բուռն քննարկումների տեղիք էր տվել՝ հիմնականում հարսնացուի կերպարի պատճառով։
Ավելի վաղ Քորթնին և Թրևիսն արդեն պաշտոնապես գրանցել էին իրենց ամուսնությունը Սանտա Բարբարայում նեղ ընտանեկան շրջապատում։
Միևնույն ժամանակ, Blink-182 թմբկահարի նախկին կինը՝ Շաննա Մուքլերը, աճուրդի է հանել ամուսնական մատանին, որը նրան նվիրել է Թրևիսը։
«Իմ կյանքի այս գլուխն ավարտվել է, և թեև ես ժամանակ առ ժամանակ հաճույք էի ստանում այդ մատանին կրելուց, հուսով եմ, որ այն նոր տուն կգտնի և ինչ-որ մեկին կբերի այնքան երջանկություն, որքան ինձ մի ժամանակ»,- ասել է նա US Weekly-ին տված հարցազրույցում։
Աճուրդն արդեն սկսվել է, այն կգործի մինչև մայիսի 31-ը։ Մատանու մեկնարկային գինը կազմում է $51,000, սակայն Շաննան ակնկալում է ստանալ ավելի մոտ իր սկզբնական արժեքին ($160,000):