«Եվրատեսիլի» հաղթող ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը 900 հազար դոլարով

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական Kalush Orchestra երաժշտական խումբը բարեգործական աճուրդում վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափող։ Այս մասին թիմի ներկայացուցիչները հայտնել են սոցիալական ցանցերում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, լոտը վաճառվել է  900 հազար դոլարով։ Գնորդը եղել է WhiteBit կրիպտոարժույթի բորսան։

«Մենք երախտապարտ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել այս աճուրդում, և հատկապես շնորհակալ ենք WhiteBit-ի թիմին, որը գնեց գավաթը $900,000-ով և այսուհետ դառնում է մեր գավաթի հեղինակային իրավունքի տերը»,- ասվում է խմբի հայտարարության մեջ:

Աճուրդի կազմակերպիչների խոսքով, մրցանակի վաճառքից ստացված գումարը կուղղվի ուկրաինական բանակի համար PD-2 անօդաչու սարքերի ձեռքբերմանը։