Գուֆը բացահայտել է նորածին երեխայի սեռը

Ռուս ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) կնոջը՝ Յուլյա Կորոլյովային և իրենց նորածին երեխային ծննդտանից տուն է տարել։ Կորոլյովան բացահայտել է իրենց փոքրիկի սեռը՝ գրառում անելով․ «Նույնիսկ հավատս չի գալիս, որ մենք այս հիասքանչ աղջկա ծնողներն ենք»։

Նշենք նաև, որ փոքրիկը ռեփերի երկրորդ երեխան է։ Նա և դերասանուհի, երգչուհի Այզա Դոլմատովան որդի ունեն՝ Սամին, որը լույս աշխարհ է եկել 2010թ․-ին։ Միայն թե նախկին ամուսնների (զույգը բաժանվել է 2014թ․-ին) լարված հարաբերությունների պատճառով Գուֆը որդու հետ այնքան հաճախ չի շփվում։