Հեյլին և Ջասթին Բիբերը Մեքսիկայում զբոսանավի վրա հանգիստն են վայելում

Ջասթինն ու Հեյլի Բիբերները երգչի բավականին խիտ գրաֆիկով երաժշտական ​​շրջագայությունից հետո մեկնել են Մեքսիկա հանգստանալու։ Երեկ զույգին տեսել են Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաքի մոտ գտնվող զբոսանավում։

Հեյլին ընտրել է հմայիչ ծաղկային պրինտով բիկինի և վարդագույն բեյսբոլի գլխարկ՝ Կարիբյան կղզիներում մեկուսի հանգստի համար: Ջասթինը մանուշակագույն շորտ է հագել։ Ամուսիններին ընկերակցել է Օսկար Բիբեր անունով հմայիչ քոթոթը։ Հեյլին և Ջասթինը զբոսանավից ցատկել են ջուրը և լողալուց հետո գրկախառնվել։ Ինսայդերները նշել են, որ զույգը հիանալի հարաբերություններ ունի, նրանք փորձում են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել միասին։