Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել է տարվա ամենաշատ լսվող արտիստը: Ըստ Chart Data-ի, նա հավաքել է ընդհանուր առմամբ 3 միլիարդ ունկնդրում տարբեր հոսքային հարթակներում:
Ամենահայտնի երաժիշտների ցուցակում երկրորդ տեղում է ռեփեր YoungBoy Never Broke Again-ը (2,8 մլրդ ունկնդրում), իսկ երրորդը` երգչուհի Թեյլոր Սվիֆթն է (2,5 մլրդ):
Վարկանիշում ընդգրկվել են նաև ռեփերներ Քանյե Ուեսթը, ով վերջերս խնդրել է իրեն անվանել Ye, և Էմինեմը։ Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար վեցերորդ և իններորդ հորիզոնականները: