Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը սիրավեպ է սկսել իտալացի միլիարդատիրոջ հետ

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Մոնակոյում Ֆորմուլա 1-ի Գրան Պրիին ներկայացել է նոր ընտրյալի՝ հայտնի իտալացի միլիարդատեր Էռնեստո Բերտարելիի հետ, ով վերջերս բաժանվել է «‎Միսս Մեծ Բրիտանիա» Քրիստի Բերտարելիից։

Նաոմի Քեմփբելը և Էռնեստո Բերտարելին ներկայացել են սպորտային միջոցառմանը, որին հանգստյան օրերին մասնակցել են բազմաթիվ հայտնիներ՝ մոդելը բռնել է միլիարդատիրոջ ձեռքն ու ոչ մի րոպե մենակ չի թողել նրան։ Հայտնի է, որ անցյալ տարի գործարարը բաժանվել է կնոջից՝ նախկին «‎Միսս Մեծ Բրիտանիա» Քիրստիից, ում հետ ամուսնացած է եղել 21 տարի և ումից ունի երեք երեխա։ Նա իր նախկին կնոջը վճարել է 440 միլիոն դոլար՝ դառնալով Բրիտանիայի ամենահարուստ ամուսնալուծված կինը:

Նաոմի Քեմփբելը նախկինում հանդիպել է իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեի և ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի հետ։ Անցյալ տարի՝ 50 տարեկանում, սուպերմոդելն առաջին անգամ մայր է դարձել։ Խոսվում է, որ երեխան ծնվել է փոխնակ մոր կողմից։