Մահացել է ռեփեր Master P-ի դուստրը

Ռեփեր Master P-ն ողբերգության մասին հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում։ Երաժիշտը պատմել է, որ իր 29-ամյա դուստրը՝ Տիտյանա Միլլերը, մահացել է։ Աղջիկը տառապել է հոգեկան հիվանդությամբ։

Արտիստը դիմել է հանրությանը և լրագրողներին՝ խնդրանքով հարգել իր ընտանիքի անձնական կյանքի իրավունքը և չփորձել իրենից ինչ-որ բան պարզել նման դժվարին պահին։

«Հոգեկան հիվանդությունները և կախվածությունները լուրջ բաներ են, դուք չպետք է վախենաք դրանց մասին խոսելուց: Աստված կօգնի մեզ հաղթահարել դա»,- ասել է Master P-ն։

Ոստիկանական աղբյուրի փոխանցմամբ՝ Տիտյանան մայիսի 28-ի գիշերը շտապօգնություն է կանչել, սակայն մինչ բժշկական խմբի ժամանումը մահացել է։