Որքան ցածր է խելքը, այնքան ավելի բարձր են վիրավորանքները. Իսրայել տեղափոխված Պուգաչովան պատասխանել է Ռուսաստանում իրեն վիրավորողներին

Երգչուհի Ալլա Պուգաչովան երկար ժամանակ անց առաջին անգամ կապ է հաստատել Instagram-ում հետևորդների  հետ։ Երգչուհին մեկնաբանել է իրեն քննադատողների վերջին հաղորդագրությունը, որը նրանք թողել են Օստանկինո հեռուստակենտրոնի շենքի վրա։

Հեռուստաաշտարակի վրա պրոյեկտորի օգնությամբ գրվել է հետևյալ արտահայտությունը՝ «Ա՛լլա, լավ է, որ փախել ես: Ա՛լլա, դու վաղուց էիր այստեղ բոլորին զզվացրել»։

Պուգաչովան ի պատասխան Instagram-ի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա սպիտակ կոստյումով նստած է այգում։ Երգչուհին կից գրել է.«Որքան ցածր է խելքը, այնքան ավելի բարձր են վիրավորանքները: Հանգի՛ստ ապրիր, երկի՛ր»:

Հայտնի է, որ Պրիմադոննան Ռուսաստանը լքել է այն բանից հետո, երբ երկիրը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինան: Նա տեղափոխվել է Իսրայել: ՌԴ-ում շատերն այս քայլը դավաճանական են համարում: