Կարծես թե, Քիմ Քարդաշյանն ու նրա զուգընկեր Փիթ Դևիդսոնը մեկնել են Լոնդոն՝ շնորհավորելու թագուհի Եղիսաբեթ II-ին կառավարման հոբելյանի առթիվ։ Այս մասին հայտնում են Daily Mail-ի լրագրողները, որոնք զույգին նկատել են Լոնդոնի փողոցներում։ Նրանք վստահ են, որ զույգը Մեծ Բրիտանիա է մեկնել հենց այդ պատճառով։
Զույգին հասցրել են ֆիքսել պապարացիները։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Մեծ Բրիտանիայում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ ի պատիվ Եղիսաբեթ II թագուհու գահակալության 70-ամյակի, որը համախմբելու է ոչ միայն բրիտանական ողջ ազնվականությանը, այլև համաշխարհային աստղերին: