Աստղագուշակ հունիսի 1-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ եղեք ու մի շտապեք կարևոր որոշումներ ընդունելու հարցում: Ձեզ անհանգիստ օր է սպասվում. այսօր անհրաժեշտ կլինի սառնասրտություն պահպանելը: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր հանում են ձեզ հավասարակշռությունից, ստիպում են հուզվել ու նյարդայնանալ:

Չի բացառվում՝ ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մի քանի բանի մասին միաժամանակ մտածել: Չի բացառվում՝ ուրիշների սխալների պատճառով դուք միանգամից չկարողանաք իրագործել այն, ինչ ավելի վաղ էիք մտածել: Բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք ու հաջողության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն արժե սկսել ամենակարևոր գործերից: Առաջին հերթին՝ այդպես դուք դրանցից արագ գլուխ հանելու և անհրաժեշտ արդյունքի հասնելու ավելի շատ շանսեր կունենաք: Երկրորդ՝ դա կօգնի չմտածել դատարկ բաների մասին, չվշտանալ մանրուքների պատճառով: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց լուրջ տարաձայնություններից ու երկար վեճերից կհաջողվի խուսափել:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան գործերի համար: Հարազատները ձեր օգնության կարիքը կունենան: Դուք կգտնեք բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու եղանակը: Հին ընկերոջ հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, ընդհանուր գործերի մասին կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց այսօր առաջին անգամ եք տեսնում: Շատ Երկվորյակների հմայքը կօգնի աշխատանքային առաջադրանքները լուծելիս. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա մերժումով պատասխանել նշանի ներկայացուցիչների խնդրանքներին:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից. հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Աշխատանքի և բիզնեսի հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն կհուշի՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Ձեր հաջողություններին շատերն ուշադրություն կդարձնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ստանձնեք կարևոր գործերը, մի վախեցեք բարդ առաջադրանքներից: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, դուք շատ բաներում հաջողությունների կհասնեք: Պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել, շատերին հաճելիորեն կզարմացնեն ձեր գիտելիքներն ու տաղանդները: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կզգաք, որ ձեր գաղափարները պատրաստ են աջակցել մարդիկ, որոնք նախկինում դրանց քննադատորեն էին մոտենում:

Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց փոքրիկ անհասկացողությունը հնարավոր է: Համբերատար եղեք ու չափազանց շատ բան մի պահանջեք ո՛չ ձեզանից, ո՛չ ձեր մտերիմներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ցանկացած կարևոր հանդիպում արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը. խոսքը և՛ հին, և՛ նոր ծանոթների մասին է: Որոշ Առյուծներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ է վեճի մեջ էին, և շատ ուրախ կլինեն դրա համար: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը:

Օրվա երկրորդ կեսին ցանկալի է շեղվել առօրյա գործերից: Կարող եք նոր բան ստանձնել. ձեզ համար հետաքրքիր կլինի, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Սա բարենպաստ ժամանակ կլինի ստեղծագործելու և ուսման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շատ բան պիտի անեք: Պետք է միայնակ լուծեք բարդ առաջադրանքներն ու ուրիշների սխալների պատճառով առաջացած խնդիրները: Հոգսերը հատկապես շատ կլինեն օրվա առաջին կեսին, որը բավական հոգնեցնող կլինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք դրական փոփոխություններ կնկատեք կյանքի բոլոր ոլորտներում:

Աշխատեք չանհանգստանալ այնպիսի բաների պատճառով, որոնց վրա ի զօրու չեք ազդել, հնարավորինս խուսափեք սթրեսային իրավիճակներից: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, չի հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե օրվա առաջին կեսին կենտրոնանաք աշխատանքի վրա, ապա ծրագրածից շատ բան կհասցնեք անել: Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա խուսափել սխալներից: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, ոչ մի բան աչքաթող չեք անի, լավ գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հեշտությամբ լեզու կգտնեք գործընկերների հետ, նրանք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ, ինչպես նաև ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ է խոստանում: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար: Հավանական են անակնկալներ ու անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողության արագ հասնել չի ստացվի, բայց դուք խոչընդոտների առաջ չեք ընկրկի, համառ կլինեք ու կհասնեք ձեր նպատակին: Դրանում կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները: Նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել, զգույշ է պետք լինել. այդ մարդիկ կարող են հեշտությամբ խոստումներ տալ՝ առանց դրանք կատարելու մտադրություն ունենալու:

Օրը հարմար կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Գործնական հոտառությունը սուր կլինի, նրա հուշումների շնորհիվ արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից: Սիրո մեջ հաջողակ կլինեն նշանի երիտասարդ ներկայացուցիչները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կսկսվի: Աշխատեք ժամանակը զուր չվատնել. առավոտյան դուք օգտակար բաներ կհասցնեք անել, եթե դատարկ բաների վրա չշեղվեք: Կարող եք վերադառնալ կարևոր հարցերին, որոնք երկար ժամանակ չլուծված են մնացել: Ամենայն հավանականությամբ, հիմա պատասխաններ կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսը քիչ արդյունավետ կլինի: Այն ավելի հարմար կլինի հանգստի, հաճելի զբաղմունքների համար, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կօգնեն շեղվել հոգսերից: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք աջակցում են ձեզ, այլ ոչ թե քննադատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Երբեմն բավական կլինի նոր ծանոթի հետ մի քանի խոսք փոխանակելը հասկանալու համար, թե ինչ կա նրա մտքին: Ինտուիցիան կօգնի ճիշտ անցկացնել գործնական բանակցությունները, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

Ավելի ուշ կգա ինքնուրույն գործողությունների համար հարմար ժամանակը: Կարող եք կենտրոնանալ մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող գործերի վրա: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, սխալներ չգործել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Գործերում նախաձեռնող եղեք, կիսվեք գաղափարներով, պատմեք նրա մասին, ինչ գիտեք ու կարողանում եք: Ձեր հաջողությունները շատերին կհետաքրքրեն, չի բացառվում՝ առաջարկներ ստանաք, որոնց հույսը նախկինում չունեիք: Մարդիկ, որոնք կասկածում էին ձեր տաղանդներին ու գիտելիքներին, կհասկանան, թե որքան են սխալվել:

Որոշ խնդիրներ կարող են առաջանալ անձնական հարաբերություններում. նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Աշխատեք դատարկ բաների վրա չբարկանալ: Խաղաղասիրաբար տրամադրվեք, դուք անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ձեզ պետք կգան հետաքրքրասիրությունն ու դիտողունակությունը, մանրուքները նկատելու և ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը: Նկատելի հաջողությունների կհասնեն այն Ձկները, որոնք զբաղված են հետազոտություններով, տեղեկատվություն հավաքելով ու վերլուծելով: Միապաղաղ գործերը կարող են չափազանց ձանձրալի թվալ, բայց դուք դրանցից լավ գլուխ կհանեք, եթե չշեղվեք:

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ ձեզ ամենալավ կողմերով ցույց կտաք: Շատերին կզարմացնեն ձեր գիտելիքներն ու տաղանդները: Չի բացառվում անսովոր, գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: