Էմիլի Ռատակովսկին հոլիվուդյան պրոդյուսերի հարսանիքին ներկայացել է բաց զգեստով

Մոդել Էմիլի Ռատակովսկին ամուսնու՝ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդի հետ ներկայացել է հոլիվուդյան պրոդյուսեր Արի Էմանուելի հարսանիքին, հաղորդում է Page Six-ը:

Տոնակատարությանը ներկայանալու համար մոդելն ընտրել է Nensi Dojaka ապրանքանիշի երկու զգեստ։ Առաջինը՝ ազդրի կտրվածքով կապույտ զգեստը, կրել է ամուսնության արարողության ժամանակ։ Հագուստն, ի դեպ, արժե 1,5 հազար դոլար։

Երկրորդ՝ բաց մեջքով վարդագույն զգեստով նա ներկայացել է նախահարսանեկան ընթրիքին` Senequier ռեստորանում։ Այս զգեստի արժեքը 1,3 հազար դոլար է։