«Լավագույն ժամադրությունը»․ Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Քիմ Քարդաշյանին ոչ հաճախ է հաջողվում ժամանակ անցկացնել երեխաների հետ, սակայն որպես ամենաօրինակելի մայր` նա շտապում է իր պարտականությունները լրացնել նույնիսկ գերլարված գրաֆիկով։

Նախօրեին Քիմը հրապարակել է կադրեր իր առաջնեկի՝ Նորթի հետ ժամադրությունից, կամ ինչպես երկրպագուներն են դստերը անվանում` «երկրորդ Քանյայի հետ»։

Քիմը ֆոտոշարքը անվանել է «Լավագույն ժամադրությունը»։

Ֆոտոշարքի վերջում Քիմը հրապարակել է այն մոդելի լուսանկարը, ում հագուստից ոգեշնչվել է հեռուստաաստղը, ինչպես օրեր առաջ հրապարակել էր Մոնիկա Բելուչիից ոգեշնչված իր լուքը։