Այս հանգստյան օրերին Փարիզում տեղի է ունեցել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի առաջնության եզրափակից խաղը, որտեղ շոուն ապահովել է Կամիլա Կաբելոն։
Երգչուհու ելույթի ժամանակ ֆուտբոլի երկրպագուները սկսել են բարձր սուլելով խանգարել ելույթը, իսկ ավելի ուշ՝ երգել նրանց հիմնը շատ բարձր, ինչը խանգարել է ելույթը։ Երգչուհին ասել է, որ ապշած է նման վերաբերմունքից, քանի որ նրա այսքան աշխատանքը չի գնահատվել, իսկ ավելի ուշ երկրպագուները խոստովանել են, որ նրանց համար պետք չէ որևիցէ շոու կազմակերպել։
«Չնայած որ դուք շատ կոպիտ եք, միևնույն է ուրախ եմ, որ ելույթս հավանեցիք»,- հեգնել է երգչուհին։