Ջենիֆեր Լոպեսը մատնահարդարում է արել Բեն Աֆլեքի անվան սկզբնատառերով

NEW YORK, NEW YORK - SEPTEMBER 26: Jennifer Lopez and Ben Affleck are seen on September 26, 2021 in New York City. (Photo by Gotham/GC Images)

Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ ցույց է տվել իր սերը Բեն Աֆլեքի հանդեպ։ Այս անգամ երգչուհի-դերասանուհին դա արել է նոր մատնահարդարմամբ։

Մասնագետ Թոմ Բաչիկը սոցիալական ցանցերում կիսվել է Ջեյ Լոյի մատնահարդարման նկարով: Բեժ երանգի վրա ցուցադրված են Լոպեսի և Աֆլեքի անվան սկզբնատառերը.

«Եթե գիտես… ուրեմն գիտես: Ջենն ու Բենն ընդմիշտ»,- մասնագետն այսպես է մակագրել լուսանկարը։

Հիշեցնենք, որ վերջերս դերասան Բեն Աֆլեքն ամուսնության առաջարկություն է արել Ջենիֆեր Լոպեսին` իրենց նշանադրության խզումից 20 տարի անց։