Ջոնի Դեփը հաղթեց Էմբեր Հարդին, դատարանը հրապարակել է վճիռը

Երդվյալ ատենակալները Ջոնի Դեփի նախկին կնոջը՝ դերասանուհի Էմբեր Հարդին, մեղավոր են ճանաչել իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու գործով դերասանին զրպարտելու մեջ և պարտավորեցրել են 15 մլն դոլար փոխհատուցում վճարել։

Դատավորն ընթերցել է երդվյալ ատենակալների որոշումը, համաձայն որի՝ ժյուրին պարտավորեցրել է Հարդին վճարել Դեփին 10 միլիոն դոլար վնասի փոխհատուցում, ինչպես նաև 5 միլիոն դոլար տուգանք։

Հարդը ներկա է գտնվել դատարանի դահլիճում դատավճռի հրապարակմանը, Ջոնի Դեփն այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան բուռն ծափահարություններով են դիմավորել Լոնդոնում կայացած համերգի ժամանակ։

Նախկին զույգի դատավարությունը սկսվել էր ապրիլի 11-ին։ Յոթ երդվյալ ատենակալների հանձնաժողովը երեք օրվա ընթացքում շուրջ 12 ժամ քննարկել է դատավճիռը:

Դեփը զրպարտության հայց էր ներկայացրել 2018 թվականի վերջին Washington Post-ում հրապարակված հոդվածի պատճառով, որտեղ նրա նախկին կինը՝ Էմբեր Հարդը, բողոքել է ընտանեկան բռնության իր փորձից՝ չնշելով իր ամուսնուն: Դեփը հայտարարել է, որ այս հրապարակումն իրեն արժեցել է դերերը։

Դեփը Հարդից պահանջել է 50 միլիոն դոլարի չափով փոխհատուցում, որին ի պատասխան նա հայց է ներկայացրել Դեփից 100 միլիոն դոլար վերադարձնելու համար՝ դերասանի փաստաբանին մեղադրելով զրպարտության մեջ։

Դատավարության ընթացքում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, բացահայտվեցին կինոզույգի համատեղ կյանքի տհաճ մանրամասներ։ Հարդի փաստաբանները պնդում են Դեփի կողմից բռնության դեպքերի մասին, դերասանն իր հերթին հերքել է դա՝ նշելով, որ ինքը զոհ է դարձել։

Դեփի և Հարդի հարաբերությունները սկսվել են 2011 թվականին, 2015-ին նրանք ամուսնացել էին, բայց արդեն 2016 թվականի մայիսին Հարդը ամուսնալուծության հայց ներկայացրեց։