Մահացել է «Ստրկուհի Իզաուրա»-ի ռեժիսոր Միլթոն Գոնսալվեշը

88 տարեկանում մահացել է բրազիլացի դերասան և ռեժիսոր Միլթոն Գոնսալվեշը, որը նկարահանել է «Ստրկուհի Իզաուրա» (Escrava Isaura, 1976-1977) հանրահայտ սերիալը։ Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը՝ հղում անելով հանգուցյալի ընտանիքին։

Ռեժիսորը մահացել է տանը՝ իշեմիկ ինսուլտի հետևանքների պատճառով։

Գոնսալվեշի ամենահայտնի ռեժիսորական գործերից է «Ստրկուհի Իզաուրա» սերիալը, որը ցուցադրվել է ԽՍՀՄ-ում երկու մասով՝ 1988-1989 թվականներին։ Սերիալը պատմում է Բրազիլիայում ստրկության վերջին տարիների մասին։