Կատարի նախկին արքայադուստր Կասիա Գալիանոն մահացած է հայտնաբերվել Իսպանիայում գտնվող իր տանը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մահվան ենթադրյալ պատճառը թմրանյութերի գերդոզավորումն է:
45-ամյա կնոջը մահացած են գտել Մարբելայում (Անդալուսիայի ինքնավար համայնք) իր տանը։ Նախկին արքայադստեր դուստրը, որն ապրում է Ֆրանսիայում, կապ է հաստատել թագավորության իրավապահ մարմինների հետ, քանի որ մայրը մի քանի օր չի պատասխանել իր զանգերին։
Գալանիոն Կատարի էմիրի հորեղբոր՝ Աբդել Ազիզ բեն Խալիֆա Ալ Թանիի նախկին կինն էր։ Զույգը բաժանվել է 2012 թվականին։