Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգը Պյատիգորսկում, որը պետք է կայանար հունիսի 19-ին, չեղարկվել է տեղի բնակիչների բողոքներից հետո, չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են «Կամերտոն» դահլիճից, որտեղ պետք է անցկացվեր միջոցառումը։ Բնակիչները վիրավորվել են արտիստի համերգային ծրագրում ներառված համարներից մեկից, որտեղ քրիստոնեական խաչ է օգտագործվում։
Կազմակերպիչները ՏԱՍՍ-ին հաստատել են համերգի չեղարկումը՝ նշելով, որ տոմսերը հնարավոր է վերադարձնել «Կամերտոն» սրահի տոմսարկղում։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ քաղաքապետարանը տեղի բնակիչներից ստացել է համերգը չեղարկելու խնդրանքներ։