Բրեդլի Կուպերին նոր կերպարում անհնար է ճանաչել (լուսանկարներ)

Netflix-ը հրապարակել է «Մաեստրո» ֆիլմի առաջին լուսանկարները, որոնք կպատմեն մեր ժամանակների ամենահայտնի դիրիժորներից մեկի՝ Լեոնարդ Բերնսթայնի կյանքի մասին։ Ֆիլմում կնկարահանվի Բրեդլի Կուպերը։

Նկարներում կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունի դերասանը երաժշտության լեգենդի դերում։ Դիմահարդարների քրտնաջան աշխատանքի շնորհիվ որոշ կադրերում նույնիսկ հնարավոր չէ աստղին ճանաչել։ Կադրերում Բրեդլին շատ է «ծերացել». նրա մազերը սպիտակել են, իսկ դեմքին ու պարանոցին կնճիռներ են հայտնվել։

Ի դեպ, Կուպերն ինքն է գրել սցենարը, նա նաև ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է։ Նրա հետ միասին «Մաեստրո»-ում կհայտնվեն Քերի Մալիգանը, Ջերեմի Սթրոնգն ու Մայա Հոքը։

Ֆիլմը թողարկման ստույգ ամսաթիվ չունի, սակայն հնարավոր է, որ այն թողարկվի 2023 թվականին՝ Netflix-ով։