Բիլլի Այլիշը բաժանվել է ընկերոջից՝ դավաճանության մասին լուրերի պատճառով

HOLLYWOOD, CALIFORNIA - MARCH 27: Billie Eilish attends the 94th Annual Academy Awards at Hollywood and Highland on March 27, 2022 in Hollywood, California. (Photo by Momodu Mansaray/Getty Images)

Բիլլի Այլիշը բաժանվել է իր ընկերոջից՝ Մեթյու Թայլեր Ուորթից։ Այս մասին Մեթյուն ինքն է խոսել Instagram -ում՝ հավելելով, որ համացանցի օգտատերերն ու Էյլիշի երկրպագուները նրան մեղադրել են երգչուհուն դավաճանելու մեջ, ինչը նա չի արել։

«‎Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել։ Հարաբերություններն ավարտվում են։ Պարզապես այդպես է լինում։ Իսկ համացանցում ստի տարածումը կարող է վտանգավոր լինել«»,- ասել է նա։

Ուորթը նաև դիմել է համացանցի օգտատերերին, ովքեր տարածում են նրա դավաճանության մասին լուրերը:
«‎Հազարավոր մարդիկ վատնում են իրենց ժամանակը` գրելով նողկալի բաներ այն մարդկանց մասին, որոնց երբեք չեն ճանաչել, և դա ամենավախկոտ բանն է, որ կարող եք անել: Ապրեք ձեր սեփական կյանքով‎»։

Դերասանը նաև հոդվածի սքրինշոթ է ավելացրել իր Stories-ի մեջ՝ նշելով, որ ինքը «բավականին լավը չէ» Բիլի Այլիշի համար։

Ինքը՝ Բիլի Այլիշը, չի մեկնաբանել բաժանումը։

Բրիտանացի դերասան Մեթյու Թայլեր Ուորթը և Բիլի Այլիշը սկսել են հանդիպել 2021 թվականին։ Դերասանը երգչուհուց մեծ է 10 տարով։