ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Շրջապատողների հետ համբերատար եղեք: Այսօր բոլորը չէ, որ ձեզ միանգամից ճիշտ կհասկանան, կգնահատեն ձեր գաղափարներն ու առաջարկները: Մի զայրացեք նրանց վրա, ովքեր կասկածում են ձեզ. մի փոքր ժամանակ կանցնի, և այդ մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Ֆինանսական հարցերի քննարկումն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում պայմանավորվելն ավելի հեշտ կլինի:
Օրը հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների, ինչպես նաև ակտիվ հանգստի համար: Պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արժե նախաձեռնող լինել գործնական ոլորտում: Դուք նկատելի հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, եթե ժամանակը զուր չվատնեք: Օրը հարմար կլինի գաղափարներով կիսվելու համար: Ձեզ կհաջողվի հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված, լավ համախոհներ գտնել: Այսօր սկսվող մասնագիտական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ:
Դուք արագ գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից: Փաստաթղթերը ձևակերպելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Իրավաբանական դիմակայությունը ձեզ համար բարենպաստ ձևով կավարտվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հրաշալի օր է հատկապես գործնական շփումների համար: Կարող եք գործընկերների և ղեկավարության հետ քննարկել ծրագրերն ու ընթացիկ խնդիրները, հանդիպել պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ, մասնակցել մասնագիտական միջոցառումներին: Դուք սովորականից հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում, իսկ դա կօգնի պիտանի ծանոթություններ հաստատել:
Հավանական են մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ, ինչպես նաև հաճելի իրադարձություններ ընտանիքում: Օրվա երկրորդ կեսը հաջող գնումների ժամանակ կլինի: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, ինչ-որ օգտակար բան անել նախկինում ձեզ բազմիցս աջակցած անձանց: Նոր ծանոթների գաղափարները ձեզ դուր կգան. կուզենաք օգնել դրանց իրագործման հարցում: Հավանական են աշխատանքի հետ կապված անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ:
Օրը հարմար կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Կարող եք հանդիպել հին ընկերներին. նրանք ձեզ հետաքրքիր բաներ կպատմեն: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը. այն բազում վառ հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Անսովոր որոշումները ճիշտ կլինեն, իսկ համարձակ գաղափարները՝ հաջող: Մի վախեցեք խախտել ընդունված ավանդույթներն ու կանոնները, վարվել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում: Հավանական են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում՝ այսօր դուք հանդիպեք մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել:
Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը: Ձեզ կարող է վշտացնել նրանց համառությունը, լավ խորհուրդներին հետևելու ցանկության բացակայությունը: Բայց դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու բարյացակամ կլինեք, այնպես որ՝ բանը վեճին չի հասնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ բան պիտի անեք, այնպես որ՝ աշխատեք ժամանակը զուր չվատնել: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ արդեն եղած առաջադրանքներին կավելանան նորերը: Հիշեք, որ միայնակ գործելը պարտադիր չէ: Օգնականներ արագ կկարողանաք գտնել, իսկ նրանցից մի քանիսի հետ էլ շուտով կընկերանաք:
Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքներ: Որոշ Կույսեր նվեր կստանան հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հոգսեր անսպասելի շատ կլինեն, բայց դա ձեզ հազիվ թե ստիպի հուզվել: Ինտուիցիան կհուշի, որ դուք ամեն ինչ կհասցնեք, և այն չի սխալվի: Իսկ ահա ձեր գործերին շրջապատողների խառնվելը կարող է նյարդայնացնել: Աշխատեք հանգիստ արձագանքել, չտրվել բացասական հույզերին: Կարևոր կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելը, դատարկ բաների պատճառով չվիճելը:
Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար կուրախանաք: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Կշեռքների հանդեպ. կարող են իրականանալ նրանց վաղեմի ցանկությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Խաղաղասիրաբար տրամադրվեք և աշխատեք շրջապատողների հետ դատարկ բաների պատճառով չվիճել: Ոչ բոլորը պատրաստ կլինեն միանգամից գնահատել ձեր գաղափարներն ու մտքերի խորությունը, որոնցով կիսվում եք: Մարդկանց մի փոքր ժամանակ տվեք, շուտով նրանք իրենք ամեն ինչ կհասկանան: Լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգել աշխատանքի, բիզնեսի և ֆինանսների հետ կապված լուրջ հարցերի քննարկումը: Այդպես դուք նախապատրաստվելու, համոզիչ փաստարկներ գտնելու հնարավորություն կունենաք:
Օրը հաճելի իրադարձություններ է խոստանում ընտանիքում: Կուրախացնեն հարազատների և մյուս մտերիմների հետ զրույցները: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մի երևակայեք: Այսօր շատ կարևոր կլինի իրատես լինելը, միայն փաստերի վրա հենվելը: Որոշ Աղեղնավորների համար դա հեշտ չի լինի. չափազանց շատ հարցեր կառաջանան, որոնց պատասխանները պարզապես կուզենաք հորինել: Բայց արժե գլուխ հանել իրավիճակից, և շատ բան պարզ կդառնա:
Ուղևորություններ ծրագրելիս նկատի ունեցեք, որ դրանք կարող են սպասվածից ժամանակատար լինել: Դա պետք է հաշվի առնեն նաև նրանք, ովքեր այսօրվա համար կարևոր հանդիպումներ են ծրագրել, որոնք հետաձգել չի կարելի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն. դուք հաջող գնումներ կանեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, որոնք շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Որոշ Այծեղջյուրների փորձը կօգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում ու հասկանալ, թե ինչպես է պետք գործել լավագույն արդյունքին հասնելու համար: Հաջող կանցնեն նոր գործընկերների հետ բանակցությունները, հավանական է երկարատև համագործակցության սկիզբը, որը թույլ կտա մեծացնել եկամուտները:
Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Կհեշտանան այն մարդկանց հետ շփումները, որոնց հետ նախկինում դժվարությամբ էիք ընդհանուր լեզու գտնում: Անցյալում կմնան վեճերն ու մտերիմների հետ տարաձայնությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Վճռական գործեք ու շատ գործերում հաջողությունների կհասնեք: Օրը հրաշալի կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչ է պետք նախաձեռնել, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Գործնական հարաբերություններում շատ օգտակար կլինի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ կհասկանաք՝ ինչպես պիտի ձեզ պահեք նոր ծանոթների և այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ոչ ոք չէր կարողանում պայմանավորվել:
Օրը բարենպաստ կլինի նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, այդ իսկ պատճառով ձեր գաղափարները շրջապատողներին անսովոր ու ոգեշնչող կթվան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը լավը կլինի շփումների համար: Կարող եք քննարկել բարդ հարցերը՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան, որոնք էլ վեճերի կհանգեցնեն: Դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ չէին համակրում, ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին ու հաճելիորեն կզարմանան: Չի բացառվում՝ շուտով ընկերանաք:
Օրվա երկրորդ կեսին կարող են անսպասելի նոր գործեր ու լուծում պահանջող խնդիրներ առաջ գալ: Պետք է վերամշակեք ծրագրերը: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, անհաղթահարելի խոչընդոտներ էլ չեն առաջանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: