Էմբեր Հերդը պատրաստվում է բողոքարկել Դեփին զրպարտելու գործով իր դեմ կայացված վճիռը

36-ամյա ամերիկացի դերասանուհի Էմբեր Հերդը պատրաստվում է բողոքարկել նախկին ամուսնուն՝ 58-ամյա հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի դեմ դատական գործի շրջանակում կայացված վճիռը, որով դատարանը Հարդին մեղավոր Է ճանաչել Դեփին զրպարտելու համար և պարտավորեցրել 15 մլն դոլար փոխհատուցում վճարել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Դերասանուհու փաստաբանները հաստատել են, որ Հերդը նախատեսում է դիմել դատարան, սակայն ինչի հիման վրա դեռևս հայտնի չէ։ Դերասանուհին պետք է ապացույցներ ներկայացնի, որ դատավարության, վկաների ցուցմունքների և երդվյալ ատենակալների որոշումների ընթացքում սխալներ են թույլ տրվել։