Էլեն Սարգսյանը սպասում է առաջնեկին

Դերասանուհի և պարուհի Էլեն Սարգսյանը, որը հանրությանը հայտնի դարձավ «Կյանք ու կռիվ» ֆիլմում մարմնավորած Սոֆիի կերպարով, շուտով մայր կդառնա: Երջանիկ լուրով դերասանուհին կիսվել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով կարագավիճակն ընդգծող գեղեցիկ լուսանկար։

Լուսանկարից կարելի է դատել, որ դերասանուհին հղիության վերջին ամիսներում է։ Էլենն առաջին անգամ է խոսում այս թեմայով, նրան նախկինում հիանալի կերպով հաջողվել է գաղտնի պահել նորությունը։  Ընկերները, հարազատներն ու ծանոթները շտապել են մեկնաբանություններում շնորհավորել նրան ու երջանկություն մաղթել կյանքի նոր փուլում։

Էլեն Սարգսյանն ու Վահան Մարտիրոսյանը պսակադրվել են նախորդ տարվա մարտին։ Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել էր հարսանիքի մասին:

«2020-ը շատ ծանր տարի էր՝ հարազատի կորուստ, համաճարակ, կարանտին, պատերազմ, հազարավոր զոհեր եւ ամենածանրը՝ հայրենիքի մի պայծառ ու լուսավոր հատվածի կորուստ… Բայց անկեղծ ասած՝ նույնիսկ այս պարագայում մենք ամուսնանալու եւ հարսանիքի հետ կապված բարդույթներ չենք ունեցել, որովհետեւ երկուսս էլ շատ լավ գիտակցում ենք, որ ամուր եւ ճիշտ արժեքներով հիմնված ընտանիքը հայրենի պետությունը վերականգնելու եւ հզորացնելու առաջին քայլն է»,- ասել էր Էլենը: