Քիմ Քարդաշյանը նկարահանվել է The New York Times-ի համար ֆոտոշարքում և հարցազրույց տվել հրատարակությանը, որում պատմել է իր նոր SKKN by Kim մաշկի խնամքի շարքի և այն մասին, թե ինչ է պատրաստ անել հանուն գեղեցիկ արտաքինի։
41-ամյա ռեալիթի-շոուի հեռուստաաստղն ասել է, որ իր մաշկի լավ տեսքի համար պատրաստ է ցանկացած զոհաբերության։
Ես պատրաստ եմ ամեն ինչ փորձել: Եթե ինձ ասեին, որ ավելի երիտասարդ երևալու համար պետք է ամեն օր կղանք ուտել, ես դա կանեի,- հայտարարել է Քարդաշյանը։
Քիմի խոսքով՝ շատ կանայք իրականում հենց այս կարծիքին են։
Այնքան շատ մարդիկ կան, որ փորձում են ցույց տալ, թե այդ ամենն իրենց չի հետաքրքրում։ չի հետաքրքրում, թե ինչ տեսք ունեն իրենք։ Ես նման կերպ չեմ վարվում, ես անհանգստանում եմ, և ցույց չեմ տալիս, որ ինձ ամեն ինչ հեշտ է տրվում և բնական ճանապարհով։ Դեմքի խնամքը, այդ թվում նաև ցողունային բջիջիների միջոցով, լազերով, այդ ամենը աշխատանք է,- ասել է Քարդաշյանը։