Ծնունդդ շնորհավոր, սեր. Էրիկն ու Սվետլանան կրկին միասին են

Երեկ երգիչ Էրիկ Կարապետյանը տոնել է իր ծննդյան 33-ամյակը, ինչի կապակցությամբ Սվետլանա Իշխանյանը հրապարակել է լուսանկար՝ շնորհավորելով սիրելիին. «Ծնունդդ շնորհավո՛ր, սե՛ր»:

Նշենք նաև, որ դեռ ամիսներ առաջ էր քննարկվում, որ զույգը կրկին միասին է:

Նրանց միասին էին նկատել տարբեր միջոցառումների ժամանակ:

Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները: