Շակիրան և Պիկեն բաժանվելու մասին հայտարարելուց հետո մեկնել են Չեխիա (լուսանկարներ)

Շաբաթ օրն իրենց բաժանման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հայտնվել են հանրության մեջ: Նախկին զույգը մեկնել է Չեխիա՝ դիտելու ավագ որդու՝ Միլանի մրցումները բեյսբոլի մրցաշարում, գրում է marca.com-ը։

«Նրանց ընկերական հարաբերություններն այժմ լավագույնը չեն, բայց նրանք շարունակում են շփվել հանուն երեխաների»,- հավելել է իսպանական EL PERIDICO թերթը:

«Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն իրավիճակն ըմբռնելու համար»,- ասված է երգչուհու հայտարարության մեջ, որը տարածել է EFE-ն։

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ զույգի բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Պիկեն և Շակիրան միասին էին 2011–ից, ունեն երկու երեխա։