Կալիֆոռնիայում կայացել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը, որին Ջեյ Լոն հուզիչ ելույթ է ունեցել: Աստղային երգչուհի, պարուհի, դերասանուհի Լոպեսը MTV Movie and TV Award Generation Award անվակարգում արձանիկ է ստացել On My Way երգի համար և բեմից արցունքներով շնորհակալություն հայտնել բոլորին՝ չմոռանալով իր խոսքում նշել սիրելիին՝ դերասան Բեն Աֆլեքին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հրաշալի մարդկանց, որոնց հետ աշխատելու հաճույք եմ ունեցել: Շնորհակալ եմ նրանց, ովքեր ինձ կյանք, ուրախություն են տվել, ինչպես նաև նրանց, ովքեր կոտրել են իմ սիրտը։ Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ ասել են ճշմարտությունը և նրանց, ովքեր ստել են ինձ: Շնորհակալ եմ հիասթափությունների և անկումների համար՝ ինձ ավելի ուժեղ դարձնելու համար, և իմ երեխաներին՝ ինձ սիրել սովորեցնելու համար: Շնորհակալություն բոլորին, ինչպես նաև Բենին և նրանց, ովքեր սպասում են ինձ տանը ճաշին։ Յոթին տանը կլինեմ»,- ասել է Լոպեսը։