Էմբեր Հերդի մասնակցությամբ տեսարանները կհեռացվեն Aquaman 2-ից այն բանից հետո, երբ դերասանուհին պարտվել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի դեմ դատական հայցը: Ինչպես հայտնում է Hypebae-ն՝ հղում անելով հեղինակավոր աղբյուրին, ֆիլմարտադրողները ցանկանում են «սպանել» Հերդի կերպարին՝ Մերուին՝ պրեմիերայից առաջ մամուլի բացասական քննադատությունից խուսափելու համար։ Հերոսուհին կարող է մահանալ ծննդաբերության ժամանակ՝ շարունակության հենց սկզբում։
Ֆիլմի պրեմիերան՝ Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ, նախատեսված է 2023 թվականի մարտի 17-ին։
Դատական գործընթացի սկսվելուց հետո շատ օգտատերեր անցան Ջոնի Դեփի կողմը և պահանջեցին, որ Էմբերը հեռանա կինոէկրաններից, ինչպես ավելի վաղ եղել էր Ջոնի Դեփի հետ: Համացանցում նույնիսկ ստորագրահավաք կազմակերպվեց՝ պահանջելով Էմբերին հեռացնել Aquaman-ից։ Դերասանուհին դատարանում ասել է, որ Ջոնի Դեփի թիմի նախաձեռնած «արատավոր արշավի» պատճառով իր կարիերան մեծապես տուժել է։ Նրան հատկապես անհանգստացնում էր Aquaman 2-ում իր հերոսուհի Մերայի ճակատագիրը, որը նրա համար դարձել էր ամենակարևորներից մեկը և լուրջ խթան հաղորդել կարիերային։ Հասարակության բողոքի պատճառով Հերդի հետ տեսարանները զգալիորեն կրճատվել են, իսկ նրա մասնակցությամբ էկրանային ժամանակը չի գերազանցել 10 րոպեն։
Միևնույն ժամանակ, դատավարության ավարտից հետո լուրեր հայտնվեցին, որ Ջոնի Դեփը կարող է վերադառնալ Կարիբյան ծովի ծովահենների ֆրանշիզա, քանի որ դերասանի շուրջ հնչող ռեզոնանսը կարող է բարձրացնել նոր ֆիլմի վարկանիշը։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Ջոնի Դեփը հաղթել է Էմբերին՝ դատարանը նրան մեղավոր է ճանաչել զրպարտության մեջ և պարտավորեցրել վճարել 15 մլն դոլար։
Դերասանուհին, սակայն, չի պատրաստվում դրանով սահմանափակվել և մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Հերդի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը գումար չունի Ջոնի Դեփին փոխհատուցում վճարելու համար։