Դուա Լիպային գիշերային ակումբում նկատել են «Էլիտա» սերիալի աստղ Արոն Փայփերի հետ

Համացանցում տարածվում է վերջերս Մադրիդի գիշերային ակումբում նկարահանված տեսանյութը, որտեղ երգչուհի Դուա Լիպան և դերասան Արոն Փայփերը («Էլիտա» դրամայից) գրկախառնված պարում են։ Խնջույքից հետո նրանց նկատել են նաև ակումբից միասին հեռանալիս։

Կրքերն է՛լ ավելի թեժացան, երբ երգչուհու երկրպագուները նկատեցին, որ Դուան իր Instagram-ում լուսանկար է հրապարակել Արոնի տանը գտնվող վերելակից (դերասանն ավելի վաղ նույն ֆոնին լուսանկար էր հրապարակել)։ Սոցցանցերում այս «ապացույցների» հիման վրա օգտատերերը եկել են միանշանակ եզրակացության՝ Արոնն ու Դուան ակնհայտորեն ավելին են, քան միայն ընկերներ։ Աստղերն իրենք դեռ չեն մեկնաբանել ասեկոսեները։

Միևնույն ժամանակ համացանցում վիրուսային է դարձել երգչուհի FKA Twigs-ի նոր տիկտոկը՝ տեսահոլովակում նրա կրքոտ համբույրն է Արոն Փայփերի հետ։ Թեժ տեսահոլովակի հետ երգչուհին ոչ մի գրություն չի թողել, ուստի երկրպագուներին մնում է միայն գուշակել, թե իրականում ինչ է կատարվում և ինչ «սիրային եռանկյունի» են փորձում ներկայացնել աստղերը։

Ոմանք ենթադրել են, որ և՛ պարը, և՛ համբույրը FKA Twigs-ի և Dua Lipa-ի նոր դուետի գովազդի մի մասն են: Երգչուհու համագործակցության մասին հայտարարվել էր դեռ 2020 թվականին, սակայն այդ ժամանակից ի վեր քիչ նորություններ կային այն մասին, թե երբ կարող է թողարկվել Why Don’t You Love Me սինգլը։ Այս տարվա սկզբին FKA Twigs-ը բացահայտեց, որ իրենք այդ ժամանակ չեն կարողացել ավարտել ձայնագրությունը, քանի որ զբաղված են եղել իրենց նախագծերով, բայց որոշել են դա ավարտին հասցնել:

@fkatwigs🥀

♬ killer – FKA twigs