«Վիրահատությունից հետո ինձ դուրս շպրտեց փողոց». Օլգա Բուզովան ամոթանք է տվել նախկին ամուսնուն

36-ամյա Օլգա Բուզովան մեկնաբանել է 35-ամյա Դմիտրի Տարասովի նոր բացահայտումները։ Երգչուհին պատմել է, որ ֆուտբոլիստն իր հետ դաժանաբար է վարվել:

Բազմազավակ հայրն անցած ամիս հարցազրույց է տվել, որտեղ խոսել է նախկին կնոջ մասին։ Օլգան խոստովանել է, որ չի դիտել Դմիտրիի բացահայտումները, սակայն ընկերներն ասել են նրան այդ մասին։

Հեռուստաաստղի խոսքով՝ այժմ ինքը հանգիստ է վերաբերվում նման իրավիճակներին։ «Մոտ 3-4 տարի առաջ ես կխելագարվեի, ամեն բառը հարյուր անգամ կլսեի։ Ես շատ էի անհանգստանում։ Հիմա ես իսկապես ժամանակ չունեմ, ինձ չի հետաքրքրում »,- ասել է Բուզովան:

Երգչուհին նշել է, որ այժմ կարող է առանց բարկության ծիծաղել իր սկանդալային ամուսնալուծության հետ կապված իրավիճակի վրա։ Այնուամենայնիվ, երկու տարի առաջ Օլգան զայրացել էր Տարասովի հարցազրույցի պատճառով, որում նա առաջին անգամ պատմեց իրենց բաժանման մասին իր վարկածը:

«Այնքան խաբեություն ու անարդարություն»,- դժգոհել է Բուզովան։ Օլգան վստահեցրել է, որ ֆուտբոլիստը շատ վատ է վարվել իր հետ, երբ բաժանվել են։ «Ես չգիտեմ, թե ինչպես եմ ողջ մնացել։ Լսեցի, որ նա հարցազրույցներից մեկում ասում էր, որ ցավում է: Ընկերներս ինձ ասացին՝ նա միայն խոսում է, խոսքը գործ չէ: Ինչո՞ւ նա չի կարող պարզապես ներողություն խնդրել»,- ասել է հեռուստաստղը։

Նա հիշել է, թե ինչպես է Դմիտրին ստիպել իրեն հեռանալ իրենց բնակարանից և հետ վերցրել իր իսկ նվիրած մեքենան։ «Վիրահատությունից հետո այդ մարդը ինձ դուրս շպրտեց փողոց, երբ ես չէի կարողանում քայլել։ Առանց մեքենայի, սիրտս կորտրված, երկու շան հետ։ Ժամկետներ էր սահմանել, որ հեռանամ գրեթե հաջորդ օրը։ Խնդրեցի, որ ինձ ժամանակ տա, քանի որ չէի կարողանում քայլել»,- վրդովվել է Օլգան։

Հեռուստաաստղը պատմել է, որ դեռ այն ժամանակ Տարասովը նոր հարաբերություններ է ունեցել, թեև ֆուտբոլիստը հերքում է դա։ «Նույնիսկ եթե այդ պահին նա ատում էր ինձ, քանի որ նոր սեր կար, ոչինչ չի փոխում: Տգեղ է նման կերպ վարվելը»,- ասել է Բուզովան: