Պենելոպա Կրուսը արժանացել է Իսպանիայի ազգային մրցանակի

Իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսը արժանացել է 2022 թվականի ազգային կինոմրցանակի, այս մասին հայտնել է Իսպանիայի մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ինչպես նշվում է նախարարության կայքում, ժյուրին մրցանակը միաձայն շնորհել է դերասանուհուն «2021 թվականին ձեռք բերած հաջողությունների համար, որոնք գումարվում են այն ամենին, ինչ նա կուտակել է իր ողջ կարիերայի ընթացքում»:

Դերասանուհուն շնորհավորել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: