Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը մորը ստիպել է արտասվել։ 73-ամյա կինը սկսել է լաց լինել, երբ տեսել է իր նոր տունը, որը որդին զարդարել էր իր համար նոստալգիկ նշանակություն ունեցող իրերով:
«Մայրիկ, ես սիրում եմ քեզ, անակնկա՜լ: Երբ ես փոքրիկ տղա էի, չէի սիրում մորս արցունքները, բայց հիմա երջանիկ եմ նրա ուրախության արցունքներով: Մորս համար գաղտնի նոր տուն գնեցի։ Ես և դիզայներները երկու ամիս աշխատեցինք դրա վրա, որպեսզի նա մտնի և տեսնի ամենը՝ նոր ու զարմանալի»,- «Ժայռ»-ի խոսքերը մեջբերել է EOnline-ը: