Աստղագուշակ հունիսի 8-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը լավ կդասավորվի. դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք: Կարող եք ոչ միայն ինքնուրույն գործել, այլև ղեկավարել ուրիշներին: Ձեր կարծիքը կլսեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ այսօր առաջին անգամ կհանդիպեք: Հավանական է երկարաժամկետ համագործակցության սկիզբ, որը և՛ արդյունավետ, և՛ շատ հաճելի կլինի:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք շատ չհոգնել: Սա վատ ժամանակ չի լինի, բայց ավելի հարմար կլինի հանգստի, քան բարդ ու պատասխանատու գործերի, կարևոր հանդիպումների ու հեռավոր ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր շատ բան հնարավոր կթվա, բայց ձեր խնդիրը իրական ծրագրերը լրիվ ֆանտաստիկներից զատելն է: Գաղափարներով կիսվելուց առաջ դրանք ինչպես հարկն է մտածեք. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Գործնական բանակցությունները կարող են սպասվածից ժամանակատար լինել: Համբերությամբ զինվեք:

Կլինեն նաև հաճելի անակնկալներ: Դրանք հատկապես հավանական են օրվա երկրորդ կեսին: Օրինակ՝ հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, որին շատ էիք ուզում, բայց ոչ մի կերպ չէիք համարձակվում հիշեցնել ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մանրուքներից մի կառչեք: Այսօր ինչ-ինչ դժվարություններ կարող են ծագել, բայց դուք դրանք կհաղթահարեք, եթե որոշումների հարցում չշտապեք: Արժե ապավինել սեփական փորձին ու առողջ բանականությանը, այլ ոչ թե շրջապատողների հուշումներին: Ցավոք, այսօր խորհուրդներ հաճույքով կտան մարդիկ, որոնք սխալ են գնահատում ստեղծված իրավիճակը:

Մի շտապեք գումարի հետ կապված որոշումների հարցում: Դա կարևոր կլինի, նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի: Ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց առաջ անպայման համոզվեք, որ դրանցում ամեն ինչ կարգին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համառ եղեք. այսօր նույնիսկ ամենահամեստ հաջողություններին հասնելու համար պետք է ջանքեր գործադրել: Բայց եթե սկսածը կիսատ չթողնեք, ապա անպայման կստանաք այն, ինչին ձգտում եք: Կփոխվեն գործընկերների հետ հարաբերությունները: Դուք կնկատեք, որ ձեր կարծիքն ավելի ուշադիր են լսում, քան նախկինում, իսկ ձեր ցանկացած առաջարկ ավելի արագ են ընդունում:

Լավ կանցնեն ուղևորությունները, հնարավորություն կունենաք այցելել վայրեր, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու հաջող գնումներ: Որոշ Խեցգետիններ նվերներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Կարևոր չէ՝ արդյոք նախկինում հանդիպել եք: Այսօր դուք բարենպաստ տպավորություն կթողնեք, ձեզ հետաքրքրությամբ կլսեն: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Կարող եք չշտապել պատասխանի հարցում. ամեն ինչ կշռադատելու համար ժամանակ կունենաք:

Հավանական են դրամական մուտքեր: Հնարավոր է՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Մի շտապեք ծախսել ստացածը: Ավելի ուշ այդ գումարը պետք կգա կարևոր գործի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը օգտավետ կանցկացնեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Հազիվ թե գտնվի մի գործ, որից չկարողանաք գլուխ հանել: Հաջող զուգադիպությունը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Դուք կարող եք ուղղել ավելի վաղ գործած սխալները, վերականգնել արդարությունը, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին:

Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ ուժեղ ու ազդեցիկ անձանց շրջանում: Չի բացառվում գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ՝ ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ էլ այսօր պատահի, դուք չեք կորցնի հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Հենց դրա շնորհիվ էլ կհաջողվի ոչ միայն հաղթահարել ծագած դժվարությունները, այլև օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Այդ հուշումների շնորհիվ դուք հաջողության կհասնեք:

Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Օգտակար կլինի ընտանեկան գործերը քննարկելը. այստեղ տարաձայնությունների առիթներ չեն լինի, կհաջողվի արագ որոշում ընդունել, որը բոլորին դուր կգա: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, բայց դուք չեք բարկանա նույնիսկ ուշ կռահողների վրա: Կհաջողվի պահպանել լավ հարաբերությունները բոլորի հետ, խուսափել նույնիսկ փոքրիկ կոնֆլիկտներից, դժգոհություններից ու վիրավորանքներից:

Աշխատանքի կամ գումարի հետ կապված ցանկացած լուրջ հարց արժե լուծել օրվա կեսին: Այդ հատվածում շատ բան կպարզվի, ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել ու շեղել: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք իրագործել ամենամտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արժե շտապել: Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործմանն արժե հնարավորինս վաղ անցնել: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի օրվա առաջին կեսին, իսկ հետո կսկսի նվազել: Հավանական են անսպասելի նորություններ: Միանգամից պարզ չի լինի՝ արդյոք արժե դրանց համար ուրախանալ: Բայց դուք գլուխ կհանեք իրավիճակից ու կհամոզվեք, որ ամեն ինչ դեպի լավն է գնում:

Օրվա երկրորդ կեսը զգուշություն է պահանջում գործնական շփումներում: Ե՛վ գործընկերները, և՛ ղեկավարությունը ձեզանից շատ բան են սպասելու: Աշխատեք չհիասթափեցնել նրանց: Իսկ ահա անձնական հարաբերությունները ողջ օրվա ընթացքում ներդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բավական հոգնեցնող կլինի: Դուք կհասցնեք ծրագրածից ավելին անել, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Ամենայն հավանականությամբ պիտի մի քանի առաջադրանք միանգամից լուծեք: Միաժամանակ կհաջողվի ոչ մի բան չմոռանալ ու իրար չխառնել, հրաշալի գլուխ հանել սեփական գործերից: Ինչ-որ մեկի օգնության վրա հույս դնել չարժե, լավ է միայն սեփական ուժերին ապավինեք:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող ցանկացած գործում: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շատերին հաճելիորեն կզարմացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ օր է շփումների համար, հավանական են հետաքրքիր հանդիպումներ ու նոր ծանոթություններ: Դուք կարող եք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Նախկինում լարված գործնական հարաբերությունները ավելի հարթ կդառնան: Աշխատելն ավելի հեշտ ու հաճելի կդառնա:

Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ամենայն հավանականությամբ, այսօր պիտի շատ տարբեր գործերով զբաղվեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր սեփական գործերով: Նման իրավիճակում սխալվելը հեշտ կլինի: Կարևորը ժամանակին այդ սխալները նկատելն ու հնարավորինս արագ ուղղելն է: Նրանում, որ դա ձեզ կհաջողվի, կասկած լինել չի կարող:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելուց: Սա հրաշալի օր է նոր ծրագրերի մասին պատմելու համար: Ավելորդ չի լինի վաղուց տարած հաղթանակների մասին հիշատակելը: Մարդիկ, որոնք նախկինում չէին նկատում ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք:

Լավ օր է կյանքի սովորական ընթացքի մեջ ինչ-որ բան փոխելու համար: Կարող եք սկսել փոքրիկ քայլերից: Կարևորը ուղղությունը որոշելն է: Դա անելու հարցում կօգնի ինտուիցիան: Անպայման լսեք նրա հուշումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: