Ջոնի Դեփը TikTok-ում մի քանի ժամում հավաքել է ավելի քան 4 միլիոն հետևորդ

Դերասան Ջոնի Դեփի կարիերան ակնհայտորեն իր գագաթնակետին է: Դերասանը գրանցվել է TikTok-ում և անգամ չի հասցրել որևէ բան տեղադրել այնտեղ: Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի ժամում նրա հաշիվը ձեռք է բերել ավելի քան չորս միլիոն հետևորդ: Դեփը հումորով է նկարագրել իր էջը՝ իրեն անվանելով «պատահական դրամատիկ դերասան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երդվյալ ատենակալները Ջոնի Դեփի նախկին կնոջը՝ դերասանուհի Էմբեր Հարդին, մեղավոր են ճանաչել իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու գործով դերասանին զրպարտելու մեջ և պարտավորեցրել են 15 մլն դոլար փոխհատուցում վճարել։